-
18.05.2017|
14:49
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ՀՀԿ-ին, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և ՀՅԴ-ին ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Աժ բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք։
-
18.05.2017|
10:57
Այսօր՝ 2017-ի մայիսի 18-ին, ժամը 10-ին աշխատանքները կսկսի 6-րդ գումարման Ազգային ժողովը, որ ընտրվեց ապրիլի 2-ին: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում հայտնի դարձան ՀՀԿ ԱԺ նախագահի և փոխնախագահների, 6 հանձնաժողովների նախագահների թեկնածուները: Նրանց այսօր կոալիցիոն մեծամասնությունը բարեհաջող կընտրի: ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը: Բժիշկ: Մանկաբույժ:
-
17.05.2017|
00:06
Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին: Առաջին նիստը կվարի ամենատարեց պատգամավորը, եթե Նապոլեոն Ազիզյանը մանդատ չստանա, նիստը կվարի Արա Բաբլոյանը:
-
12.05.2017|
00:33
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին, ընտրողների հետ հանդիպումներից հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես նամակների մեծ տրցակով էր հեռանում։ Մարդիկ նրան դիմում էին ամենատարբեր խնդրանքներով։
-
11.05.2017|
17:08
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ գործադիրում արդյունավետ աշխատանքի համար, և մաղթեց հաջողություններ Ազգային ժողովում։
-
05.05.2017|
10:41
Հանրությունը հերթական քաղաքական խայտառակ ներկայացման ականատես դարձավ։ Այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։
-
03.05.2017|
10:52
Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց և այսօր քննարկելու է ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանում ինքնաբացարկի՝մանդատից հրաժարվելու դիմումները, որից հետո կսկսի գրանցել պատգամավորներին ու մի արևոտ օր էլ մանդատները կտա:
-
28.04.2017|
08:54
Որքան «անհոգ» անցան հետընտրական գործընթացները` միտինգ-բողոքների բացակայության պատճառով, նույնքան «տառապալից» է ուղին, որն այսօր անցնում են պատգամավորության թեկնածուները, որովհետև վերջնականապես չգիտեն` ընտրվել են, թե ոչ:
-
17.04.2017|
19:46
Արդեն մի քանի օր է` համացանցը և լրատվամիջոցները անդրադառնում են «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, ռեյտինգային կարգով թիվ 2 երկու ընտրատարածքից ընտրված Արտակ Սարգսյանին առնչվող ձայնագրությանը։
-
14.04.2017|
14:02
5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը չկայացավ՝ 131 պատգամավորներից ներկա էին 14-ը: Նշելով, որ օրը «խորհուրդ ունի», նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը որոշեց ամփոփել 5-րդ գումարման ԱԺ-ի գործունեության անցած 5 տարիները, ասելով, թե «բոլորի ջանքերով» փորձել են ամրապնդել պետականությունը և զարգացնել երկիրը: